հնս 13, շբթ · 2026
9

Արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածքներ

Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել ներառական և կայուն արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը

Ենթակառուցվածքները, արդյունաբերությունը և նորարարությունը տնտեսական զարգացման և հասարակական առաջընթացի կարևոր հիմքերն են։ Շատ տարածաշրջաններ դեռևս չունեն բավարար տրանսպորտային համակարգեր, կապի ցանցեր և արդյունաբերական կարողություններ։

ԿԶՆ 9-ը կենտրոնանում է դիմակայուն ենթակառուցվածքների զարգացման, կայուն արդյունաբերականացման խթանման և տեխնոլոգիական նորարարության աջակցության վրա։ Այն խթանում է ֆինանսական ռեսուրսների և ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությունը, հատկապես զարգացող երկրներում։

Նորարարությունը բարձրացնում է արտադրողականությունը, ստեղծում աշխատատեղեր և հնարավորություն է տալիս լուծելու գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և ռեսուրսների պակասը։ Ուժեղ ենթակառուցվածքներն ու արդյունաբերությունը կայուն զարգացման հիմքն են։

Թիրախներ

  • Թիրախ 9.1

    Մշակել որակյալ, հուսալի, կայուն և դիմակայուն, այդ թվում՝ տարածաշրջանային և անդրսահմանային ենթակառուցվածքներ՝ օժանդակելու տնտեսական զարգացմանը և մարդկանց բարեկեցությանը, ուշադրության կենտրոնում պահելով մատչելի և արդարացի հասանելիություն բոլորի համար

  • Թիրախ 9.2

    Խթանել ներառական և կայուն արդյունաբերության զարգացումը և մինչև 2030թ. զգալիորեն մեծացնել զբաղվածության և համախառն ներքին արդյունքի մեջ արդյունաբերության բաժնեմասը՝ ազգային հանգամանքներին համահունչ կերպով, և կրկնապատկել արդյունաբերության բաժնեմասը առավել թույլ զարգացած երկրներում

  • Թիրախ 9.3

    Փոքրածավալ արդյունաբերական և այլ ձեռնարկությունների համար, մասնավորապես զարգացող երկրներում, ավելի հասանելի դարձնել ֆինանսական ծառայությունները, այդ թվում՝ մատչելի վարկերը, մեծացնել դրանց ինտեգրումը արժեքի շղթաներում և շուկաներում

  • Թիրախ 9.4

    Մինչև 2030թ. արդիականացնել ենթակառուցվածքները և վերազինել ձեռնարկությունները՝ դրանք դարձնելու կայուն՝ ռեսուրսների օգտագործման ավելի բարձր արդյունավետությամբ և մաքուր, շրջակա միջավայրի համար անվտանգ տեխնոլոգիաների և գործընթացների առավել լայն ընդունմամբ՝ բոլոր երկրների ձեռնարկած գործողությունների շնորհիվ՝ իրենց համապատասխան հզորությունների համաձայն

  • Թիրախ 9.5

    Ընդլայնել գիտահետազոտական աշխատանքները, արդիականացնել տեխնոլոգիական հնարավորությունները արդյունաբերության ճյուղերում բոլոր՝ մասնավորապես՝ զարգացող երկրներում, այդ թվում՝ մինչև 2030թ. խրախուսել նորարարությունները և էապես ավելացնել գիտահետազոտական և զարգացման ոլորտի աշխատողների թիվը 1 մլն մարդու հաշվով, մեծացնել գիտահետազոտական և զարգացման աշխատանքների վրա կատարվող պետական և մասնավոր ծախսերը

  • Թիրախ 9.a

    Դյուրացնել կայուն և դիմակայուն ենթակառուցվածքների զարգացումը զարգացող երկրներում՝ ցուցաբերելով ընդլայնված ֆինանսական, տեխնոլոգիական և փորձագիտական օժանդակություն աֆրիկյան երկրներին, առավել թույլ զարգացած երկրներին, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին և զարգացող փոքր կղզի-պետություններին

  • Թիրախ 9.b

    Օժանդակել հայրենական տեխնոլոգիաների զարգացմանը, գիտահետազոտական աշխատանքներին և նորարարությանը զարգացող երկրներում, այդ թվում՝ ապահովելով քաղաքականությունների առումով նպաստավոր միջավայր, ի թիվս այլոց, արդյունաբերության բազմազանեցման և հումքային ապրանքներին արժեքի ավելացման համար

  • Թիրախ 9.c

    Զգալիորեն մեծացնել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիությունը և ձգտել տրամադրել համացանցի համընդհանուր և մատչելի հասանելիություն առավել թույլ զարգացած երկրներին մինչև 2020թ

    Այս թիրախին կից ցուցանիշները դեռևս մշակման փուլում են։