Մատչելի և մաքուր էներգիա
Ապահովել մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն բոլորի համար։
Էներգիան անհրաժեշտ է ժամանակակից կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից և կրթությունից մինչև տրանսպորտ և տնտեսություն։ Այնուամենայնիվ, շատ մարդիկ դեռևս չունեն հուսալի էլեկտրաէներգիայի կամ մաքուր կերակրման էներգիայի հասանելիություն, հատկապես գյուղական և ցածր եկամուտ ունեցող տարածաշրջաններում։
ԿԶՆ 7-ը նպատակ ունի ապահովել մատչելի և ժամանակակից էներգիայի համընդհանուր հասանելիություն՝ միաժամանակ մեծացնելով վերականգնվող էներգիայի աղբյուրների՝ արևային, քամու և հիդրոէներգիայի օգտագործումը։ Այն նաև խթանում է էներգաարդյունավետությունը և էներգետիկ համակարգերի նորարարությունը։
Մաքուր էներգիայի անցումը կարևոր է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կայուն տնտեսական զարգացման համար։ Էներգիայի հասանելիությունը աղքատության նվազեցման և կյանքի որակի բարձրացման կարևոր գործոն է։
Թիրախներ
Թիրախ 7.1
Մինչև 2030թ. ապահովել մատչելի, հուսալի և ժամանակակից էներգետիկ ծառայությունների համընդհանուր հասանելիություն
Թիրախ 7.2
Մինչև 2030թ. էապես մեծացնել վերականգնվող էներգիայի համամասնությունը էներգիայի տարբեր տեսակների համադրության մեջ ամբողջ աշխարհում
Թիրախ 7.3
Մինչ և 2030թ. կրկնապատկել էներգաարդյունավետության բարելավման գլոբալ մակարդակը
Այս թիրախին կից ցուցանիշները դեռևս մշակման փուլում են։
Թիրախ 7.a
Մինչև 2030թ. խորացնել միջազգային գործակցությունը՝ դյուրացնելու մաքուր էներգիայի, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի հետազոտման և տեխնոլոգիաների, էներգաարդյունավետության և զարգացած ու ավելի մաքուր հանածո վառելիքի տեխնոլոգիաների հասանելիությունը, խթանել ներդրումները էներգետիկ ենթակառուցվածքներում և մաքուր էներգիայի տեխնոլոգիաներում
Թիրախ 7.b
Մինչև 2030թ. ընդլայնել ենթակառուցվածքները և արդիականացնել տեխնոլոգիաները՝ ժամանակակից և կայուն էներգետիկ ծառայություններ մատուցելու բոլորին զարգացող երկրներում, մասնավորապես՝ առավել թույլ զարգացած երկրներում, զարգացող փոքր կղզի-պետություններում և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում՝ համաձայն վերջիններիս համապատասխան օժանդակության ծրագրերի
