Գենդերային հավասարություն
Հասնել գենդերային հավասարության և հզորացնել բոլոր կանանց և աղջիկներին։
Գենդերային հավասարությունը արդար, բարեկեցիկ և խաղաղ հասարակությունների կառուցման հիմնարար պայմաններից է։ Չնայած բազմաթիվ ոլորտներում արձանագրված առաջընթացին՝ աշխարհի տարբեր երկրներում կանայք և աղջիկները շարունակում են բախվել խտրականության, անհավասար հնարավորությունների և գենդերային հիմքով բռնության։
ԿԶՆ 5-ը նպատակ ունի վերացնել կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության և բռնության բոլոր ձևերը։ Այն խթանում է կրթության, աշխատանքի, առաջնորդության և որոշումների կայացման գործընթացներում հավասար մասնակցությունը։
Կանանց և աղջիկների հզորացումը նպաստում է ավելի ուժեղ տնտեսությունների, առողջ ընտանիքների և ներառական համայնքների ձևավորմանը։ Գենդերային հավասարությունը կարևոր նախապայման է կայուն զարգացման բոլոր մյուս նպատակների իրականացման համար։
Թիրախներ
Թիրախ 5.1
Ամենուր վերջ դնել բոլոր կանանց և աղջիկների նկատմամբ գործադրվող խտրականության բոլոր ձևերին
Թիրախ 5.2
Վերացնել բոլոր կանանց և աղջիկների հանդեպ գործադրվող բռնության բոլոր ձևերը պետական և մասնավոր ոլորտներում, այդ թվում՝ թրաֆիքինգը և սեռական ու շահագործման այլ տեսակները
Թիրախ 5.3
Վերացնել բոլոր վնասակար գործելաձևերը, ինչպիսիք են երեխաների, վաղ և հարկադրյալ ամուսնությունները և կանանց սեռական օրգանների խեղումը
Թիրախ 5.4
Ճանաչել և արժևորել չվարձատրվող տնային և խնամքի աշխատանքը՝ հանրային ծառայությունների տրամադրման, ենթակառուցվածքների և սոցիալական պաշտպանության քաղաքականությունների և տնային տնտեսությունում կամ ընտանիքում, ինչպես հատուկ է տվյալ երկրին, համատեղ պատասխանատվության խթանման միջոցով
Թիրախ 5.5
Ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը և հավասար հնարավորությունները քաղաքական, տնտեսական և հանրային կյանքում որոշումների կայացման բոլոր մակարդակներում ղեկավար դիրք զբաղեցնելու համար
Թիրախ 5.6
Ապահովել սեռական և վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունների և վերարտադրողական իրավունքների համընդհանուր հասանելիություն, ինչպես համաձայնեցվել է ըստ Բնակչության և զարգացման հիմնահարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի գործողությունների ծրագրի և Պեկինյան գործողությունների ծրագրի ու դրանց վերանայման խորհրդաժողովների ելքային փաստաթղթերի
Այս թիրախին կից ցուցանիշները դեռևս մշակման փուլում են։
Թիրախ 5.a
Ձեռնարկել բարեփոխումներ՝ կանանց տրամադըրելու հավասար իրավունքներ տնտեսական ռեսուրսների նկատմամբ, ինչպես նաև հողի և գույքի այլ ձևերի նկատմամբ սեփականության և վերահսկողության, ֆինանսական ծառայություններից, ժառանգությունից և բնական պաշարներից օգտվելու իրավունքներ՝ ներպետական օրենքների համաձայն
Թիրախ 5.b
Ընդլայնել բարձրարդյունավետ, մասնավորապես՝ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործումը՝ կանանց զորացումը խթանելու նպատակով
Թիրախ 5.c
Ընդունել և ամրապնդել առողջ քաղաքականություն և կիրարկելի օրենսդրություն՝ գենդերային հավասարության խթանման և բոլոր մակարդակներում բոլոր կանանց և աղջիկների զորացման նպատակով
