հնս 10, չրք · 2026
14

Կյանքը ջրի տակ

Պահպանել և կայուն կերպով օգտագործել օվկիանոսները, ծովերը և ծովային ռեսուրսները կայուն զարգացման համար։

Օվկիանոսները կյանքի համար կենսական նշանակություն ունեն։ Նրանք կարգավորում են կլիման, արտադրում են թթվածին, ապահովում են սնունդ և աջակցում են կենսաբազմազանությանը և միլիոնավոր մարդկանց կենսապահովմանը։ Սակայն ծովային էկոհամակարգերը գնալով ավելի են վտանգվում։

Աղտոտումը, գերձկնորսությունը, բնակավայրերի ոչնչացումը և կլիմայի փոփոխությունը վնասում են օվկիանոսների առողջությանը։ Հատկապես վտանգավոր են պլաստիկ թափոնները և քիմիական աղտոտումը։

ԿԶՆ 14-ը խթանում է կայուն ձկնորսությունը, ծովային տարածքների պաշտպանությունը և օվկիանոսների աղտոտման նվազեցումը։ Օվկիանոսների պաշտպանությունը կարևոր է գլոբալ բնապահպանական հավասարակշռության և մարդկության երկարաժամկետ գոյության համար։

Թիրախներ

  • Թիրախ 14.1

    Մինչև 2025թ. կանխել և զգալիորեն կրճատել ծովերի բոլոր տեսակի աղտոտումները՝ մասնավորապես ցամաքում իրականացվող գործողությունների հետևանքով, այդ թվում՝ ծովերի աղտոտումը ջրաբերուկներով և սննդանյութերով

    Այս թիրախին կից ցուցանիշները դեռևս մշակման փուլում են։

  • Թիրախ 14.2

    Մինչև 2020թ. կայուն ձևով կառավարել և պահպանել ծովային և ափամերձ էկոհամակարգերը՝ խուսափելու զգալի բացասական ազդեցություններից, այդ թվում՝ մեծացնելով դրանց դիմակայունությունը. ձեռնարկել գործողություններ դրանց վերականգնման համար՝ հասնելու այն բանին, որ օվկիանոսները լինեն առողջ և արտադրողական

  • Թիրախ 14.3

    Նվազագույնի հասցնել և դիմագրավել օվկիանոսների ջրի թթվայնացման ներգործությունը, այդ թվում՝ գիտական խորացված գործակցության միջոցով բոլոր մակարդակներում

  • Թիրախ 14.4

    Մինչև 2020թ. արդյունավետ կերպով կարգավորել ձկնորսությունը և վերջ դնել ձկնային պաշարների սպառմանը, ապօրինի, չգրանցված և չկարգավորվող ձկնորսությանը և ձկնորսական կործանիչ գործելաձևերին և իրականացնել գիտահեն կառավարման պլաններ՝ հնարավորինս ամենակարճ ժամկետներում վերականգնելու ձկնային պաշարները՝ առնվազն մինչև այնպիսի մակարդակների, որպեսզի հնարավոր լինի ըստ իրենց կենսաբանական բնութագրերի առավելագույն, կայուն սերնդատվություն

  • Թիրախ 14.5

    Մինչև 2020թ. պահպանել ափամերձ և ծովային տարածքների առնվազն 10 տոկոսը՝ համահունչ ազգային և միջազգային օրենքներին և հիմնվելով լավագույն հասանելի գիտական տեղեկությունների վրա

  • Թիրախ 14.6

    Մինչև 2020թ. արգելել ձկնարդյունաբերական տնտեսությունների սուբսիդիաների որոշ ձևեր, որոնք նպաստում են գերհզորությանը և ձկնային պաշարների սպառմանը, վերացնել սուբսիդիաները, որոնք նպաստում են ապօրինի, չգրանցված և չկարգավորվող ձկնորսությանը, և ձեռնպահ մնալ նույնպիսի նոր սուբսիդիաների ներդրումից՝ ճանաչելով, որ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների նկատմամբ պատշաճ և արդյունավետ, հատուկ և տարբերակված վերաբերմունքը պետք է լինի Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ ձկնարդյունաբերական տնտեսությունների սոււբսիդիաների վերաբերյալ բանակցությունների անբաժանելի մասը

  • Թիրախ 14.7

    Մինչև 2030թ. մեծացնել ծովային ռեսուրսների կայուն օգտագործումից ստացվող տնտեսական օգուտները զարգացող փոքր կղզի-պետություններին և առավել թույլ զարգացած երկրներին, այդ թվում՝ ձկնային տնտեսությունների, ջրում կենդանիների և բույսերի բուծման (ակվակուլտուրա) և զբոսաշրջության կայուն կառավարման միջոցով

  • Թիրախ 14.a

    Increase scientific knowledge, develop research capacity and transfer marine technology, taking into account the Intergovernmental Oceanographic Commission Criteria and Guidelines on the Transfer of Marine Technology, in order to improve ocean health and to enhance the contribution of marine biodiversity to the development of developing countries, in particular small island developing States and least developed countries

  • Թիրախ 14.b

    Ոչ ժամանակակից տեխնիկական միջոցներ ունեցող փոքրածավալ ձկնորսական տնտեսությունների համար հասանելի դարձնել ծովային պաշարները և շուկաները

  • Թիրախ 14.c

    Ընդլայնել օվկիանոսների և դրանց ռեսուրսների պահպանումը և կայուն օգտագործումը՝ միջազգային օրենքի իրականացմամբ, ինչպես դա արտացոլված է Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայում, որը տրամադրում է օվկիանոսների և դրանց ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման իրավական դաշտը՝ ինչպես նշված է «Ապագան, որը մենք ենք ուզում» բանաձևի 158-րդ պարբերությունում