Կայուն քաղաքներ և համայնքներ
Դարձնել քաղաքներն ու բնակավայրերը ներառական, անվտանգ, դիմակայուն և կայուն։
Քաղաքները արագորեն աճում են, և աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն ապրում է քաղաքային տարածքներում։ Այս աճը ստեղծում է հնարավորություններ, սակայն նաև խնդիրներ՝ բնակարանային պակաս, աղտոտում, երթևեկության խցանումներ և ենթակառուցվածքների անբավարարություն։
ԿԶՆ 11-ը նպատակ ունի ապահովել կայուն քաղաքային զարգացում՝ բարելավելով բնակարանային պայմանները, տրանսպորտը, հանրային տարածքները և աղետների նկատմամբ դիմակայունությունը։ Այն խթանում է ներառական պլանավորում, որը հաշվի է առնում բոլոր բնակիչների կարիքները։
Կայուն քաղաքները կարևոր են շրջակա միջավայրի պահպանության և կյանքի որակի բարձրացման համար։ Լավ պլանավորված քաղաքները կարող են աջակցել տնտեսական աճին՝ միաժամանակ նվազեցնելով բնապահպանական վնասները։
Թիրախներ
Թիրախ 11.1
Մինչև 2030թ. բոլորի համար հասանելի դարձնել պատշաճ, անվտանգ և մատչելի բնակարաններ և հիմնական ծառայություններ, արդիականացնել հետնախորշերը
Թիրախ 11.2
Մինչև 2030թ. բոլորի համար հասանելի դարձնել ապահով, մատչելի, հասանելի և կայուն տրանսպորտային համակարգեր՝ բարելավելով ճանապարհների անվտանգությունը, հատկապես ընդլայնելով հասարակական տրանսպորտը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների կարիքներին
Թիրախ 11.3
Մինչև 2030թ. խթանել ներառական և կայուն քաղաքայնացումը և մարդկային բնակավայրերի մասնակցային, ինտեգրված և կայուն պլանավորումն ու կառավարումը բոլոր երկրներում
Թիրախ 11.4
Ուժեղացնել աշխարհի մշակութային և բնական ժառանգության պահպանությանն ու երաշխավորմանն ուղղված ջանքերը
Թիրախ 11.5
Մինչև 2030թ. զգալիորեն կրճատել աղետների, այդ թվում՝ ջրին առնչվող աղետների հետևանքով մահերի և տուժածների թիվը և էապես նվազեցնել տնտեսական ուղղակի վնասները գլոբալ համախառն ներքին արդյունքի համեմատ՝ ուշադրության կենտրոնում պահելով աղքատների և խոցելի իրավիճակներում գտնվող անձանց պաշտպանությունը
Այս թիրախին կից ցուցանիշները դեռևս մշակման փուլում են։
Թիրախ 11.6
Մինչև 2030թ. կրճատել քաղաքների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մեկ շնչի հաշվով, այդ թվում՝ հատուկ ուշադրություն դարձնելով օդի որակին և կենցաղային ու այլ թափոնների կառավարմանը
Թիրախ 11.7
Մինչև 2030թ. համընդհանուր կերպով հասանելի դարձնել ապահով, ներառական և մատչելի, կանաչ և հանրային տարածքներ, մասնավորապես՝ կանանց և երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար
Թիրախ 11.a
Օժանդակել տնտեսական, սոցիալական և բնապահպանական դրական կապերին քաղաքային, քաղաքամերձ և գյուղական վայրերի միջև՝ ուժեղացնելով ազգային և տարածաշրջանային զարգացման պլանավորումը
Թիրախ 11.b
Մինչև 2020թ. էապես մեծացնել քաղաքների և մարդկային այլ բնակավայրերի թիվը, որոնք ընդունում և կենսագործում են ինտեգրված ռազմավարություն և պլաններ՝ ուղղված ներառմանը, ռեսուրսների արդյունավետությանը, կլիմայի փոփոխությունների մեղմացմանը և դրանց հարմարվելուն, աղետների նկատմամբ դիմակայունությանը. մշակել և իրականացնել աղետների ռիսկերի ամբողջական կառավարում բոլոր մակարդակներում՝ «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին» համահունչ
Թիրախ 11.c
Օժանդակել առավել թույլ զարգացած երկրներին, այդ թվում՝ ֆինանսական և խորհրդատվական օժանդակության միջոցով, կայուն և դիմակայուն շենքեր կառուցելիս՝ օգտագործելով տեղական նյութեր
