Բազմաբնակարան շենքերը՝ ըստ հարկերի թվի, 2024 թվականին
Բազմաբնակարան շենքերի թիվը՝ ըստ հարկերի թվի, 2024 թ. (առանձնատները ներառված չեն)
ԻԻնլայթԹարմացված է՝ 29 հոկ, 2025 թ.
Այս ցուցանիշի մասին
Գծապատկերը ցույց է տալիս բազմաբնակարան շենքերի թիվն ըստ հարկերի՝ 2024 թվականի տվյալներով։ Հաշվված են միայն բազմաբնակարան շենքերը, առանձնատները ներառված չեն։
Հայաստանում կա 19 333 բազմաբնակարան շենք։ Ամենաշատը երկհարկանիներն են՝ 4 823։ Հաջորդում են միահարկանիները (3 690) և հնգահարկանիները (3 636)։
Ինը և ավելի հարկանի շենքերը 2 917 են, չորսհարկանիները՝ 2 663, եռահարկանիները՝ 1 263։ Ամենաքիչը վեցից ութ հարկանի շենքերն են՝ 341։
