Հեղինակի մասին
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը հետազոտական և խորհրդատվական հասարակական կազմակերպություն է։ Իր բոլոր նախաձեռնություններում կենտրոնը ելնում է Հայաստանի Հանրապետության շահերից և առաջնահերթություն է համարում հանրային շահի սպասարկումը։
Մետրիկան «Ինլայթ»-ի հատուկ նախագիծն է, որը հավաքում, մշակում, պատկերավորում և հրապարակում է վիճակագրական տվյալներ մասնագետների, հետազոտողների և լայն հանրության համար։ «Ինլայթ» անունով հրապարակվող նյութերը պատրաստում է կազմակերպության թիմը։
