հնս 10, չրք · 2026

Ֆինանսներ

Ֆինանսական ոլորտը տնտեսության բոլոր 4 հատվածների (իրական, արտաքին, հարկաբյուջետային և մոնետար) շարժիչ ուժն ու բաղկացուցիչ մասն է։

Այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են պետական և համայնքային բյուջեն, պետական ծախսերը, պետական պարտքն իր բոլոր բաղկացուցիչներով, պահուստները, ներդրումները, ավանդների և վարկերի ծավալները և այլն, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել երկրում առկա և դեպի երկիր ներհոսող ֆինանսական ռեսուրսների շարժի մասին։

Հարկերը` որպես պետական ու համայնքային բյուջեի եկամտի հիմնական աղբյուր, հնարավորություն են տալիս որոշել կառավարող շրջանակի կողմից իարկանացվելիք հնարավոր ծախսերի մակարդակը։ Այսինքն` վիճակագրական այս տվյալների ճանաչելիությունը հնարավորություն կտա հասկանալ, թե որքանո՞վ են կատարված ծախսերը համապատասխանում սպասումներին և ծրագրերին։

Ավանդների և վարկերի ծավալների շարժը տնտեսական ակտիվության գնահատման մեկ այլ ցուցիչ է, որը վկայում է բանկերի նկատմամբ վստահության աճի, տնտեսության աշխուժացման կամ դրա անկման, տնտեսական գործունեության հիմնական ուղղությունների մասին։

Ցուցանիշներ

Թեմային առնչվող ցուցանիշներ դեռ չկան: