Գյուղատնտեսություն
Համաձայն միջազգային և հայաստանյան վիճակագրության՝ գյուղատնտեսությունը համարվում է տնտեսության հիմնական ճյուղերից մեկը՝ արդյունաբերությունից, շինարարությունից, ծառայություններից և առևտրից զատ։
Ի տարբերություն տնտեսության մյուս ճյուղերի (տեղեկատվությունը հրապարակվում է ամենամսյա կտրվածքով)՝ գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրությունը հրապարակվում է եռամսյակային կտրվածքով, ինչը պայմանավորված է անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրմամբ, ամփոփմամբ և հրապարակմամբ։ Գյուղատնտեսության վերաբերյալ տարեկան ամփոփ տեղեկատվությունը հրապարակվում է ՀՀ վիճակագրական տարեգրքում։
Լինելով յուրաքանչյուր երկրի տնտեսության առանցքային հենասյուներից մեկը՝ գյուղատնտեսությունը՝ իր հիմնական ենթաճյուղերի հետ միասին (անսնապահություն, բուսաբուծություն) պարենային անվտանգության ապահովման գրավականն է։
Բուսաբուծության արտադրանքը ներառում է տվյալ տարվա բերքից ստացված մըթերքի արժեքը, երիտասարդ բազմամյա տնկարկների աճեցման արժեքը և տարեսկզբից մինչև տարեվերջ անավարտ արտադրության արժեքի փոփոխությունը:
Անասնաբուծության արտադրանքը ներառում է գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և այլ կենդանիների աճեցման, կաթի, բրդի, ձվի, մեղրի և այլնի արտադրության արժեքը:
Ցուցանիշներ
Թեմային առնչվող ցուցանիշներ դեռ չկան:
