Տրանսպորտ և կապ
Այս բաժնում ներկայացված են տվյալներ տրանսպորտի և կապի ոլորտների գործունեության մասին:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտն իրականացնում է տնտեսության հատվածների և բնակչության բեռների, ինչպես նաև ընդհանուր օգտագործման երթուղիներով ուղևորների փոխադրումները:
Ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտն իրականացնում է տվյալ կազմակերպության բեռների փոխադրումները (ավտոմոբիլային տրանսպորտի համար՝ ավտոտրանսպորտային միջոցներով, երկաթուղային տրանսպորտի համար՝ ոչ ընդհանուր օգտագործման մերձատար ուղիներով), ինչպես նաև ավտոտրանսպորտով տվյալ կազմակերպության աշխատողների փոխադրումները (ներտնտեսական և ծառայողական տրանսպորտ): Ընդհանուր օգտագործման տրանսպորտի հիմնական ցուցանիշներն են բեռների փոխադրումների ծավալը (տոննա), բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետր), ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևոր), ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետր):
Հեռահաղորդակցության կապի գործունեությունը ներառում է ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցումը և դրա հետ կապված ծառայությունների մատուցումը լարային, անլար և արբանյակային
հեռահաղորդակցական համակարգերի միջոցով:
Վիճակագրական ցուցանիշների այս խմբին կարող եք ծանոթանալ սույն ենթաբաժնի տարբեր հատվածներում։
Ցուցանիշներ
Թեմային առնչվող ցուցանիշներ դեռ չկան:
