հնս 10, չրք · 2026
8

Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ

Խթանել կայուն, ներառական տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար։

Տնտեսական աճը զարգացման կարևոր շարժիչ ուժերից է, սակայն այն պետք է լինի ներառական և կայուն, որպեսզի օգուտ բերի ամբողջ հասարակությանը։ Աշխարհի բազմաթիվ աշխատողներ դեռևս բախվում են վատ աշխատանքային պայմանների, ցածր աշխատավարձերի և աշխատանքի անապահովության խնդիրների։

ԿԶՆ 8-ը խթանում է արտադրողական զբաղվածությունը, անվտանգ աշխատանքային միջավայրը, ձեռնարկատիրությունը և տնտեսական քաղաքականությունները, որոնք աջակցում են երկարաժամկետ կայուն աճին։ Այն նաև կարևորում է երիտասարդների զբաղվածությունը և հմտությունների զարգացումը։

Արժանապատիվ աշխատանքի ապահովումը նպաստում է աղքատության նվազեցմանը, տնտեսությունների ամրապնդմանը և կյանքի մակարդակի բարձրացմանը։ Կայուն տնտեսական աճը պետք է համադրի արտադրողականությունը սոցիալական ներառականության և շրջակա միջավայրի պահպանության հետ։

Թիրախներ

  • Թիրախ 8.1

    Պահպանել մեկ շնչին ընկնող տնտեսական աճը համաձայն ներպետական հանգամանքների, և, մասնավորապես, համախառն ներքին արդյունքի տարեկան առնվազն 7 տոկոս աճ առավել թույլ զարգացած երկրներում

    Այս թիրախին կից ցուցանիշները դեռևս մշակման փուլում են։

  • Թիրախ 8.2

    Հասնել տնտեսական արտադրողականության ավելի բարձր մակարդակների՝ բազմազանեցման, տեխնոլոգիաների արդիականացման և նորարարությունների միջոցով, այդ թվում՝ բարձր ավելացված արժեք ունեցող և աշխատատար ոլորտներում

  • Թիրախ 8.3

    Խթանել զարգացմանը միտված քաղաքականություններ, որոնք օժանդակում են արտադրողական աշխատանքին, արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը, ձեռներեցությանը, ստեղծագործական և նորարարական մոտեցմանը, խրախուսել միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆորմալացումն ու աճը, այդ թվում՝ ֆինանսական ծառայությունների հասանելիության միջոցով

  • Թիրախ 8.4

    Մինչև 2030թ. շարունակաբար բարելավել գլոբալ ռեսուրսների արդյունավետությունը սպառման և արտադրության մեջ, ձգտել տնտեսական աճը առանձնացնել շրջակա միջավայրի վատթարացումից՝ համաձայն Կայուն սպառման և արտադրության ծրագրերի տասնամյա շրջանակի, զարգացած երկրների առաջատարությամբ

  • Թիրախ 8.5

    Մինչև 2030թ. հասնել լիարժեք և արտադրողական զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի բոլոր կանանց և տղամարդկանց, այդ թվում՝ երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև հավասար վարձատրություն՝ հավասարարժեք աշխատանքի դիմաց

  • Թիրախ 8.6

    Մինչև 2020թ. էապես կրճատել զբաղվածություն չունեցող, կրթություն կամ ուսուցում չստացող երիտասարդների համամասնությունը

  • Թիրախ 8.7

    Ձեռնարկել անհապաղ և արդյունավետ միջոցառումներ՝ իսպառ վերացնելու հարկադրյալ աշխատանքը, վերջ դնելու ժամանակակից ստրկությանը և մարդկանց թրաֆիքինգին, ապահովելու երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի, այդ թվում՝ մանուկ զինվորների հավաքագրման և օգտագործման արգելումն ու վերացումը, ինչպես նաև մինչև 2025թ. վերջ դնել երեխայի աշխատանքին իր բոլոր ձևերով

  • Թիրախ 8.8

    Պաշտպանել աշխատանքային իրավունքները և խթանել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր բոլոր աշխատավորների, այդ թվում՝ միգրանտ աշխատավորների, մասնավորապես կին միգրանտների և անկայուն զբաղվածություն ունեցողների համար

  • Թիրախ 8.9

    Մինչև 2030թ. մշակել և իրականացնել ռազմավարություն՝ խթանելու կայուն զբոսաշրջությունը, որն ստեղծում է աշխատատեղեր և խթանում տեղական մշակույթն ու արտադրատեսակները

  • Թիրախ 8.10

    Հզորացնել ներպետական ֆինանսական կառույցների կարողությունները՝ խրախուսելու և ընդլայնելու բանկային, ապահովագրական և ֆինանսական ծառայությունների հասանելիությունը բոլորի համար

  • Թիրախ 8.a

    Մեծացնել «Օգնություն առևտրին» նախաձեռնության շրջանակում տրամադրվող աջակցությունը զարգացող երկրներին, մասնավորապես առավել թույլ զարգացած երկրներին, այդ թվում՝ «Առավել թույլ զարգացած երկրներին առևտրին առնչվող խորհրդատվական օժանդակության ընդլայնված և ինտեգրված շրջանակ»-ի միջոցով

  • Թիրախ 8.b

    Մինչև 2020թ. մշակել և գործարկել երիտասարդների զբաղվածության գլոբալ ռազմավարություն և իրականացնել Աշխատանքի միջազգային կազմակերպության «Աշխատատեղերի վերաբերյալ գլոբալ պակտը»