Խաղաղություն, արդարություն և ուժեղ հաստատություններ
Խթանել խաղաղ և ներառական հասարակություններ, ապահովել արդարադատության հասանելիություն բոլորի համար և կառուցել արդյունավետ ու հաշվետու հաստատություններ։
Խաղաղությունը, արդարությունը և ուժեղ հաստատությունները կայուն զարգացման հիմնարար հիմքերն են։ Հակամարտությունները, կոռուպցիան, բռնությունը և թույլ կառավարումը խոչընդոտում են առաջընթացին և կայունությանը։
ԿԶՆ 16-ը նպատակ ունի նվազեցնել բռնությունը, խթանել օրենքի գերակայությունը, ապահովել արդարադատության հասանելիություն և կառուցել թափանցիկ ու հաշվետու հաստատություններ։ Այն նաև կարևորում է մարդու իրավունքները և հանրային մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում։
Ուժեղ հաստատությունները ստեղծում են վստահություն, կայունություն և արդարություն հասարակությունում։ Առանց խաղաղության և արդարության կայուն զարգացումը հնարավոր չէ։
Թիրախներ
Թիրախ 16.1
Զգալիորեն նվազեցնել բռնության բոլոր ձևերը և դրանց առնչվող մահերի ցուցանիշը
Այս թիրախին կից ցուցանիշները դեռևս մշակման փուլում են։
Թիրախ 16.2
Վերջ դնել երեխաների չարաշահմանը, շահագործմանը, թրաֆիքինգին, նրանց դեմ գործադրվող բոլոր տեսակի բռնություններին և խոշտանգումներին
Թիրախ 16.3
Խթանել օրենքի գերակայությունը ազգային և միջազգային մակարդակներում և ապահովել արդարադատության հավասար հասանելիություն բոլորի համար
Թիրախ 16.4
Մինչև 2030թ. զգալիորեն կրճատել ֆինանսների և զենքերի ապօրինի հոսքերը, ուժեղացնել գողացված գույքը հետ վերցնելու և վերադարձնելու գործողությունները և պայքարել կազմակերպված հանցավորության բոլոր ձևերի դեմ
Թիրախ 16.5
Էապես կրճատել կոռուպցիան և կաշառակերությունը իրենց բոլոր ձևերով
Թիրախ 16.6
Զարգացնել արդյունավետ, հաշվետու և թափանցիկ հաստատություններ բոլոր մակարդակներում
Թիրախ 16.7
Ապահովել որոշումների կայացման արձագանքող, ներառական, մասնակցային և ներկայացուցչական գործընթաց բոլոր մակարդակներում
Թիրախ 16.8
Ընդլայնել և ուժեղացնել զարգացող երկրների մասնակցությունը գլոբալ կառավարմամբ հաստատություններին
Թիրախ 16.9
Մինչև 2030թ. բոլորին տրամադրել իրավաբանական ինքնություն, այդ թվում՝ ծննդի գրանցում
Թիրախ 16.10
Ապահովել տեղեկատվության հանրային հասանելիությունը և պաշտպանել հիմնարար ազատությունները՝ համաձայն ազգային օրենսդրության և միջազգային համաձայնագրերի
Թիրախ 16.a
Ուժեղացնել բոլոր մակարդակների համապատասխան ազգային հաստատությունները, այդ թվում և միջազգային գործակցության միջոցով, զարգացնելու՝ բռնությունները կանխելու և ահաբեկչության ու հանցավորության դեմ պայքարելու կարողությունները մասնավորապես զարգացող երկրներում
Թիրախ 16.b
Խթանել և կիրարկել ոչ խտրական օրենքներ և քաղաքականություններ՝ հանուն կայուն զարգացման
