հնս 10, չրք · 2026
15

Կյանքը ցամաքում

Պաշտպանել, վերականգնել և կայուն օգտագործել ցամաքային էկոհամակարգերը, կառավարել անտառները, պայքարել անապատացման դեմ և դադարեցնել կենսաբազմազանության կորուստը։

Ցամաքային էկոհամակարգերը՝ անտառները, լեռները և խոտածածկ տարածքները, կենսական նշանակություն ունեն կենսաբազմազանության, կլիմայի կարգավորման և մարդկային գոյատևման համար։ Նրանք ապահովում են սնունդ, ջուր, հումք և բնակավայր բազմաթիվ տեսակների համար։

Մարդկային գործունեությունը՝ անտառահատումները, հողի դեգրադացիան և քաղաքների ընդլայնումը, արագորեն հանգեցնում է կենսաբազմազանության կորստի։ Շատ տեսակներ այժմ գտնվում են անհետացման վտանգի տակ։

ԿԶՆ 15-ը կենտրոնանում է էկոհամակարգերի պահպանության, դեգրադացված հողերի վերականգնման և կենսաբազմազանության պաշտպանության վրա։ Հողի կայուն օգտագործումը կարևոր է շրջակա միջավայրի կայունության և երկարաժամկետ զարգացման համար։

Թիրախներ

  • Թիրախ 15.1

    Մինչև 2020թ. ապահովել ցամաքային էկոհամակարգերի և ցամաքում քաղցրահամ ջրի էկոհամակարգերի և դրանց ծառայությունների պահպանումը, վերականգնումը և կայուն օգտագործումը, մասնավորապես անտառների, ջրաճահճային տարածքների, լեռների և չորային շրջանների՝ համաձայն միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների

    Այս թիրախին կից ցուցանիշները դեռևս մշակման փուլում են։

  • Թիրախ 15.2

    Մինչև 2020թ. խթանել բոլոր տեսակի անտառների կայուն կառավարման ներդրումը, կասեցնել անտառահատումները, վերականգնել դեգրադացված անտառները, էականորեն ավելացնել անտառապատման և անտառվերականգնման ծավալները ողջ աշխարհում

  • Թիրախ 15.3

    Մինչև 2030թ. պայքարել անապատացման դեմ, վերականգնել վատթարացած հողերը, այդ թվում՝ անապատացումից, երաշտից և հեղեղումներից վնասված հողերը, ձգտել հասնելու աշխարհում հողերի չեզոք վատթարացման վիճակի

  • Թիրախ 15.4

    Մինչև 2030թ. ապահովել լեռնային էկոհամակարգերի, այդ թվում՝ դրանց կենսաբազմազանության պահպանումը՝ մեծացնելու կայուն զարգացման համար էական օգուտներ տրամադրելու դրանց կարողությունները

  • Թիրախ 15.5

    Ձեռնարկել հրատապ և նշանակալի գործողություններ՝ նվազեցնելու բնական ապրելավայրերի դեգրադացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը և մինչև 2020թ. պաշտպանել վտանգված տեսակները և կանխել դրանց անհետացումը

  • Թիրախ 15.6

    Խթանել գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդարացի և հավասար բաշխումը, խթանել այդ պաշարների պատշաճ հասանելիություն՝ ըստ միջազգայնորեն համաձայնեցված կարգի

  • Թիրախ 15.7

    Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ վերջ դնելու պահպանվող բուսա և կենդանատեսակների որսագողությանը և ապօրինի առևտրին ու անդրադառնալ վայրի բնության անօրինական ապրանքների թե՛ պահանջարկի, թե՛ առաջարկի հարցերին

  • Թիրախ 15.8

    Մինչև 2020թ. միջոցներ ձեռնարկել՝ կանխելու օտար ինվազիվ տեսակների ներմուծումը և զգալիորեն նվազեցնել դրանց ներգործությունը հողային և ջրային էկոհամակարգերի վրա, վերահսկել կամ վերացնել գերակա տեսակները

  • Թիրախ 15.9

    Մինչև 2020թ. էկոհամակարգերի և կենսաբազմազանության արժեքները ինտեգրել ազգային և տեղական պլաններում, զարգացման գործընթացներում, աղքատության կրճատման ռազմավարություններում և հաշիվներում

  • Թիրախ 15.a

    Մոբիլիզացնել և զգալիորեն մեծացնել բոլոր աղբյուրներից եկող ֆինանսական միջոցները՝ կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման և կայուն օգտագործման նպատակով

  • Թիրախ 15.b

    Մոբիլիզացնել զգալի միջոցներ բոլոր աղբյուրներից և բոլոր մակարդակներում` ֆինանսավորելու անտառների կայուն կառավարումը և համարժեք խրախուսման միջոցներ տրամադրելու զարգացող երկրներին կայուն կառավարումը զարգացնելու, այդ թվում՝ պահպանման և անտառվերականգնման համար

  • Թիրախ 15.c

    Խթանել որսագողության և պահպանվող տեսակների ապօրինի առևտրի դեմ պայքարի ջանքերին ցուցաբերվող համընդհանուր աջակցությունը, այդ թվում տեղական համայնքների՝ կայուն կենսամիջոցների հնարավորություններին հետամուտ լինելու կարողությունների մեծացման միջոցով