հնս 10, չրք · 2026
13

Կլիմայական գործողություններ

Ձեռնարկել անհետաձգելի քայլեր կլիմայի փոփոխության և դրա հետևանքների դեմ պայքարելու համար։

Կլիմայի փոփոխությունը մեր ժամանակների ամենալուրջ գլոբալ մարտահրավերներից մեկն է։ Ջերմաստիճանի բարձրացումը, ծայրահեղ եղանակային երևույթները, երաշտները, ջրհեղեղները և էկոհամակարգերի փոփոխությունները արդեն ազդում են միլիոնավոր մարդկանց վրա ամբողջ աշխարհում։

ԿԶՆ 13-ը կոչ է անում անհետաձգելի գործողությունների՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման, դիմակայունության ամրապնդման և կլիմայական վտանգների նկատմամբ հարմարվողականության բարձրացման համար։ Կառավարությունները, բիզնեսները և անհատները բոլորն ունեն իրենց դերակատարությունը։

Արդյունավետ կլիմայական գործողությունները պահանջում են միջազգային համագործակցություն, երկարաժամկետ պլանավորում և ներդրումներ վերականգնվող էներգիայի ու կայուն ենթակառուցվածքների մեջ։ Առանց վճռական քայլերի կլիմայի փոփոխությունը կշարունակի սպառնալ էկոհամակարգերին, տնտեսություններին և մարդկային բարեկեցությանը։

Թիրախներ

  • Թիրախ 13.1

    Ուժեղացնել դիմակայունությունը և հարմարվողականությունը կլիմային առնչվող վտանգների և բնական աղետների նկատմամբ բոլոր երկրներում

    Այս թիրախին կից ցուցանիշները դեռևս մշակման փուլում են։

  • Թիրախ 13.2

    Կլիմայի փոփոխություններին ուղղված միջոցառումները ներառել ազգային քաղաքականություններում, ռազմավարություններում և պլաններում

  • Թիրախ 13.3

    Բարելավել կրթությունը, իրազեկվածության բարձրացումը և մարդկային ու ինստիտուցիոնալ կարողությունները կլիմայի փոփոխությունների մեղմացման, հարմարվողականության, ազդեցության նվազեցման և վաղ նախազգուշացման հարցերում

  • Թիրախ 13.a

    Կատարել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի զարգացած երկրներ հանդիսացող անդամ պետությունների ստանձնած հանձնառությունը՝ մինչև 2020թ. բոլոր աղբյուրներից տարեկան համատեղ մոբիլիզացնելու 100 մլրդ դոլար՝ բավարարելու զարգացող երկրների կարիքների մեղմացման նպատակային գործողությունների և իրականացման թափանցիկության համատեքստում, և հնարավորինս արագ լիարժեք կերպով գործարկել Կանաչ կլիմայի հիմնադրամը վերջինիս կապիտալացման միջոցով

  • Թիրախ 13.b

    Խթանել մեխանիզմներ կլիմայի փոփոխություններին առնչվող արդյունավետ պլանավորում և կառավարում իրականացնելու կարողությունները զարգացնելու նպատակով՝ առավել թույլ զարգացած երկրներում և զարգացող փոքր կղզի-պետություններում՝ այդ թվում՝ ուշադրության կիզակետում պահելով կանանց, երիտասարդներին և տեղական ու մեկուսացված համայնքները