Աղքատության վերացում
Վերացնել աղքատությունը դրա բոլոր ձևերով և ամենուր։
Աղքատությունը շարունակում է մնալ մարդկության առջև կանգնած ամենամեծ մարտահրավերներից մեկը։ Այն միայն եկամտի պակասը չէ, այլ նաև սահմանափակ հասանելիություն սննդին, մաքուր ջրին, առողջապահությանը, կրթությանը, բնակարանին և սոցիալական պաշտպանությանը։ Աղքատության մեջ ապրող մարդիկ հաճախ ավելի խոցելի են տնտեսական ճգնաժամերի, բնական աղետների և սոցիալական մեկուսացման նկատմամբ։
ԿԶՆ 1-ը նպատակ ունի ապահովել, որ բոլոր մարդիկ ունենան հավասար հասանելիություն տնտեսական ռեսուրսներին, հիմնական ծառայություններին և զարգացման հնարավորություններին։ Այն խրախուսում է սոցիալական պաշտպանության համակարգերի զարգացումը, զբաղվածության հնարավորությունների ստեղծումը և խոցելի խմբերի աջակցությունը։
Այս նպատակի իրականացումը պահանջում է կառավարությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և համայնքների համագործակցություն։ Աղքատության կրճատումը նպաստում է սոցիալական կայունությանը, տնտեսական զարգացմանը և մարդկանց կյանքի որակի բարելավմանը։
Թիրախներ
Թիրախ 1.1
Մինչև 2030թ. ամենուրեք և բոլոր մարդկանց համար իսպառ վերացնել ծայրահեղ աղքատությունը, որը ներկայումս չափվում է որպես օրական 1,25 դոլարից պակաս սպառում
Թիրախ 1.2
Մինչև 2030թ. առնվազն կիսով չափ կրճատել ըստ ազգային սահմանումների աղքատության բոլոր ձևերի մեջ ապրող բոլոր տարիքների տղամարդկանց, կանանց և երեխաների համամասնությունը
Թիրախ 1.3
Ներդնել տվյալ երկրում համապատասխան սոցիալական պաշտպանության համակարգեր և միջոցառումներ բոլորի համար, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության երաշխիքների խմբեր, և մինչև 2030թ. հասնել աղքատների և խոցելիների էական չափերով ընդգրկմանը
Թիրախ 1.4
Մինչև 2030թ. ապահովել, որ բոլոր տղամարդիկ և կանայք, մասնավորապես աղքատները և խոցելիները, ունենան հավասար իրավունքներ տնտեսական ռեսուրսների նկատմամբ, ինչպես նաև հիմնական ծառայությունների հասանելիություն, հողի և գույքի այլ ձևերի նկատմամբ սեփականության և վերահսկողության, ժառանգությունից և բնական պաշարներից, նոր համապատասխան տեխնոլոգիաներից և ֆինանսական ծառայություններից, այդ թվում՝ միկրոֆինանսներից օգտվելու իրավունքներ
Թիրախ 1.5
Մինչև 2030թ. ստեղծել աղքատների և խոցելի իրավիճակներում հայտնված անձանց տոկունությունը, նվազեցնել կլիմային առնչվող ծայրահեղ իրադարձությունների և այլ տնտեսական, սոցիալական և բնապահպանական ցնցումներին և աղետներին ենթարկվածության և դրանց նկատմամբ խոցելիության աստիճանը
Թիրախ 1.a
Ապահովել ռեսուրսների զգալի մոբիլիզացում տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ զարգացմանը միտված խորացված գործակցության միջոցով՝ զարգացող երկրներին, մասնավորապես առավել թույլ զարգացած երկրներին համարժեք և կանխատեսելի միջոցներ տրամադրելու համար, որպեսզի իրականացնեն ծրագրեր և ռազմավարություն՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր դրսևորումներով
Թիրախ 1.b
Ստեղծել զարգացման աղքատամետ և գենդերազգայուն ռազմավարությունների վրա հիմնված քաղաքականության ամուր շրջանակներ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում՝ օժանդակելու աղքատության վերացման գործողություններում ներդրումների արագացմանը
