Այս ցուցանիշի մասին
2024թ. երկաթուղային գծերի ընդհանուր շահագործվող երկարությունը կազմել է 787.2 կմ, որից 725.6 կմ-ը՝ ընդհանուր օգտագործման գծեր։ Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի խտությունը 2024թ. կազմել է 24.4 կմ՝ 1000 քառ. կմ տարածքի հաշվով։ Այս ցուցանիշը երկար ժամանակահատվածում էականորեն չի փոխվել՝ պահպանվելով մոտավորապես նույն մակարդակում։
