հնս 10, չրք · 2026

Սպառողական գների ինդեքս

ՆՆարինե ՊետրոսյանԹարմացված է՝ 29 մյս, 2026 թ.

Այս ցուցանիշի մասին

Սպառողական գների ինդեքսը օգտագործվում է որպես երկրում գնաճի չափման միջոց։

ՍԳԻ-ն բնութագրում է սպառողական զամբյուղում ներառված, բնակչության կողմից սպառված ապրանքների և ծառայությունների գների և սակագների ընդհանուր մակարդակի փոփոխությունը տարեկան, եռամսյակային, ամսական պարբերականությամբ:

Սպառողական գների ինդեքսը 2019թ.-ից սկասած կտրուկ աճել է։ Այս աճի հիմնական գործոններից են սննդամթերքի և խմիչքների, դրանց ածանցյալ ապրանքների ու ծառայությունների և բնակարային ծառայությունների ու էներգակիրների գների աճը։

2022 թ.-ին ՍԳԻ-ն շարունակել է աճել և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համամեմատ կազմել է 8.3%: Այս ցուցանիշը միջինացված է և ընդգրկում է ապրանքների և ծառայությունների ավելի լայն շրջանակ քան նշվածները, ուստի միջին քաղաքցու համար գնաճի ազդեցությունը շատ ավելի զգալի է եղել քան վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 8.3%-ը։