Wed, Jun 10 · 2026

Առևտուր և ծառայություններ

Այս բաժնում ներկայացված են առևտրի և ծառայությունների ոլորտը բնութագրող վիճակագրական տվյալները:

Առևտրի շրջանառությունը ներառում է մանրածախ և մեծածախ առևտրի շրջանառությունը, ինչպես նաև ավտոմեքենաների առևտուրը:

Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է, որը ձևավորվում է ըստ առևտրի օբյեկտների` խանութների, կրպակների, առևտրի այլ օբյեկտների (շարժիչային և կենցաղային վառելիքի մանրածախ առևտրի կետերի), ինչպես նաև առևտրի իրականացման վայրերի` սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների, միջոցով իրականացված առևտրի շրջանառության հիման վրա:

Ապրանքային պաշարները յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ, հաշվարկված առևտրի շրջանառության օրերով, հաշվարկվում է որպես առևտրի օբյեկտների ապրանքային պաշարների միջին ամսական ծավալի և տվյալ ամսվա առևտրի շրջանառության մեկ օրվա ծավալի հարաբերակցություն:

Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

Ծառայությունների ծավալի ցուցանիշը ձևավորվում է կացության և հանրային սննդի կազմակերպման, մշակույթի, զվարճությունների և հանգստի, կրթության, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման, անշարժ գույքի հետ կապված գործունեության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի` օդային, ցամաքային (ավտոմոբիլային, երկաթուղային, էլեկտրատրանսպորտ) առանց խողովակաշարայինի, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ծավալներից։

Metrics

No metrics linked to this topic yet.